Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Հրաչյա ՍԱՐԳՍՅԱՆ. Ինչպե՞ս է, որ դուք այդ հիվանդությունների կրողը չեք

Հրաչյա ՍԱՐԳՍՅԱՆ. Ինչպե՞ս է, որ դուք այդ հիվանդությունների կրողը չեք
06.04.2013 | 13:22

Չգրել, չեմ կարող, որ հետո չափսոսամ:
Տարբեր տրամաչափի գրիչներին կոչ եմ անում ձեռնպահ մնալ Ազգին պիտակավորելու թուլությունից, առավել ևս, բացասական որակումներ տալով կամ էլ ախտորոշելով բացառապես անհատին բնորոշ հիվանդությամբ ախտահարված լինելու մասին:
Խոսքս պարզաբանեմ. իսկապես ուզում եմ հասկանալ բոլոր նրանց, ովքեր հայտարարում են, թե հայ ազգը ծանր հիվանդություններից, ներքին անհամաձայնությունից, «արտագաղթային վարակից», հոգեկան խեղման աստիճանի որկրամոլությունից այնքան է կքվել, որ հայտնվել է ինքնաոչնչացման վիճակում:
Մեկը հարցնող լինի, իսկ ինչպե՞ս է, որ դուք այդ հիվանդությունների կրողը չեք:
Նորից կրկնեմ միտքս. ներքին անհամաձայնությունը, «արտագաղթային վարակը», հոգեկան խեղման աստիճանի որկրամոլությունը չի կարելի դիտարկել որպես ազգային հատկանիշ, որովհետև, ի գիտություն նորաթուխ ազգագետների (նկատի չունեմ տարիքը), պիտի փաստել. ի վերուստ սահմանված ԱԶԳԱՅԻՆԻՆ բնորոշ է՝ համերաշխությունը. հայրենիքի, ասել է թե, հայրենի տարածքի նկատմամբ բնական կապվածությունը. հայրենակիցների պահանջմունքների բավարարմանը նպաստող կենսակերպը:
Հետևաբար, հարգելի հայրենակից, անթույլատրելի է քեզ և ինձ համար պաշտելի ԱԶԳ ընկալումը որևէ բացասական պիտակավորման ենթարկելը:

Դիտվել է՝ 6379

Մեկնաբանություններ